«Անհիմն են Մարությանի հասցեին հնչեցվող մեղադրանքները». մյուս նիստերին մասնակցելու վերաբերյալ «Ազգային առաջընթացը» դեռ որոշում չունի
 |aysor.am|
14:34 - 10 հոկտեմբերի, 2023

«Անհիմն են Մարությանի հասցեին հնչեցվող մեղադրանքները». մյուս նիստերին մասնակցելու վերաբերյալ «Ազգային առաջընթացը» դեռ որոշում չունի |aysor.am|

aysor.am: v class="html-content">

Այսօր Երևանի նորընտիր ավագանին 32 կողմ, 5 դեմ ձայով Երևանի քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանին։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը անհիմն է համարում այս ամենում Հայկ Մարությանին մեղադրելը։ Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց․«Եկեք հասկանանք, որ եթե երեք ուժերը կոնսենսուսի էլ գային, միևնույն է, Հայկ Մարությանը չէր կարող քաղաքապետ ընտրվեր, քանի որ «Հանրային ձայնը» ուներ ընդամենը 5 ձայն։ Մեզ 2 քվե պակասում էր, այսինքն՝ այդ մեղադրանքներն անհեթեթ են։ Եվ երկրորդ՝ ի սկզբանե առաջ քաշած պահանջը լեգիտիմ չէր։ Ասում էին, որ վերահսկողության պետի պաշտոնն են ուզում, քանի որ դա մրցութային պաշտոն է և մյուս ուժերը կարող էին հայտարարել, որ կոռուպցիա է տեղի ունենում։ Կարող էին փոխքաղաքապետի պաշտոնն ուզել, սակայն միտումնավոր էին այդ պաշտոնն ասել, քանի որ գիտեին, որ դա անհնար է»։

Աբգարյանը հավելեց՝ իր համար ակնհայտ էր, որ հենց այսպես էլ պետք է լիներ և իրենք ոչ մի բան չէին կարող փոխել.«Միակ փոխողը երևանցիներն էին, որոնք կարող էին  այնպես քվեարկել, որ ընդդիմությունում այնպիսի ուժեր լինեին, որ իրավիճակ փոխվեր։ Հենց ընտրությունների գիշերն էլ պարզ էր դառնում, որ վատ պատկեր ունենք, և այս ավագանիում դժվար է լինելու։ Այո՛, Ավինյանին ընտրեցին իրենք, բայց լեգիտիմության խնդիրը մնում է, քանի որ իշխանությունը դահլիճում կայուն մեծամասնություն չունի»։

Հարցին, թե որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը և արդյո՞ք Հայկ Մարությանը վերցնելու է ավագանու մանդատը՝ Աբգարյանը պատասխանեց, որ սպասում էին՝ տեսնելու, թե առաջին նիստին ինչ է տեղի ունենալու, որ ըստ այդմ էլ իրենց քայլերը պլանավորեին։ Մենք, բնականաբար, խմբակցությունով կքննարկենք այդ հարցը և մեր ընտրողները դրա մասին տեղյակ կլինեն»։

Իսկ Մարությանի մանդատի մասով Աբգարյանը ոչինչ չասեց. «Այս պահին չեմ կարող ոչինչ ասել»։

Նշենք, որ նիստը բոյկոտել էին Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» և Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» խմբակցությունները։

Նիստին մասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրային ձայն» և «Հանրապետություն» խմբակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել