ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի
 |news.am|
09:52 - 11 հոկտեմբերի, 2023

ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին Իսրայել կմեկնիԼ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Ես կցանկանայի հայտարարել, որ պետքարտուղար Բլինկենը մոտ օրերս կմեկնի Իսրայել՝ ուղղակիորեն խոսելու մեր իսրայելցի գործընկերների հետ տեղում իրավիճակի մասին, և թե ինչպես մենք կարող ենք շարունակել լավագույնս աջակցել նրանց ահաբեկիչների դեմ պայքարում, ովքեր իրականացրել են այս սարսափելի հարձակումները։ Մեր աջակցությունն Իսրայելին անսասան է, և պետքարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպմանը», - ասել է Միլլերը՝ հավելելով, որ Իսրայելում գտնվելու ժամանակ Բլինկենը կշարունակի Իսրայելի ղեկավարության հետ քննարկումները, որոնք նա և ԱՄՆ նախագահն ունեցել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ 

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ սպասվում է Էնթոնի Բլինքենն Իսրայել կժամանի հինգշաբթի օրը։ 

Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել