Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից «ոչ մի տեղ չի գնում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինձ զանգահարեց վարչապետ Փաշինյանը, մենք հեռախոսով խոսեցինք, ի միջի այլոց խոսեցինք այսօրվա գագաթնաժողովի մասին, այնտեղ կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում։
Ես այդ մասին չեմ խոսի, ավելի լավ է հարցնել Հայաստանի վարչապետին»,- ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Բիշքեկում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։
comment.count (0)