Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Վահան Կոստանյան |azatutyun.am|
21:48 - 16 հոկտեմբերի, 2023

Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Վահան Կոստանյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմն, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար, հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարց, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում մոսկովյան հարթակներում բանակցություններ անցկացնելու մասին Բաքվից և Մոսկվայից հնչող հայտարարություններին:

«Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ և հարթակն ամենևին էլ առաջնայինը չի: Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում այս քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի Հանրապետության շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղեն», - ասաց Կոստանյանը:

«Ազատության» հարցին՝ հոկտեմբերի վերջին նախատեսվող բրյուսելյան հանդիպման ընթացքում ակնկալվո՞ւմ է փաստաթղթի ստորագրում, Վահան Կոստանյանը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է այն օրակարգն ու այն ուղենիշները, որոնք տեսնում է և մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, նաև արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, հիմա, ենթադրաբար, ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կեպրով իր դիրքորոշումն արտահայտի այն ուղենիշների մասին, որոնք նշված են Գրանադայի հայտարարությունում»:

Իսկ թե, այն իր մեջ ներառո՞ւմ է անկլավների թեման, ԱԳ փոխնախարարը նշեց՝ «անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտացիայի պրոցեսի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունն ընդհանուր ավելի խոշոր ուժեղնիշների մասին է»:

Ավելի մանրամասն` azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել