Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար։ Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությունը։ Այս մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։
«Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղ բանակցությունների վրա, կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։ Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանն ու հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի ու Ադրբեջանի անկախության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ասաց Մեցոլան։
Եվրախորհրդարանի ղեկավարը նշեց՝ ԵՄ–ն ամբողջությամբ հանձնառու է մնում աջակցել երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ըստ նրա՝ պետք է սկսել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր։
comment.count (0)