Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է
09:20 - 19 հոկտեմբերի, 2023

Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է

Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։

Այս մասին հայտնում է Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։

Սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել