Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան
11:56 - 23 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Ֆրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել:

Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովմանը կամ հնարավոր ագրեսիայի զսպմանը:

Բայց կարող են նաև որոշակի գործընթացներ արագացնել և ռիսկերի կառավարման խնդիրներ առաջ բերել:

Հայաստանը նախորդ փուլերում` մինչև 2018 թվականը, մեծ թվով սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերել նաև դրա` որոշ ժամանակ գաղտնի պահելու մասով:

Դա տարբեր խնդիրներ է լուծել` հակառակորդի համար անկանխատեսելիությունից մինչև մատակարարումների անխափան իրականացում:

Մի քանի առիթով, օրինակ` նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ իր համար կարևորն եղել է շահեկան գներով, շատ դեպքերում` անվճար, ռազմական գնումների իրականացումը, քան դրա վրա քարոզչություն կառուցելը և մեծ առումով, դա աշխատել է:

Այս փուլում, երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է ոչ թե զերծ մնալ գնումներից, այլ թեման հնարավորինս փակ պահել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել