aravot.am: 68 պատգամավորով այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան: Օրակարգին «դեմ» քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր: ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կարգավորում մտցնել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերի հետ կապված. «Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից: Այդ կազմակերպությունը տվել է ռեյտինգներ եւ միջազգային գովազդատուները հենվել են այդ տվյալների վրա:
Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ հեռուստաընկերություններն իրենք միանան ու ստեղծեն խորհուրդ, այդ խորհուրդը կընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի, իրենք վերահսկողություն կունենան: Եթե մի հեռուստաընկերություն չի ուզում, որ տվյալ կազմակերպությունը իրենց մասով չափումներ անի, իրենց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակի: Չափող կազմակերպությունը այդ տվյալները անվճար պետք է տա ՀՌՀ-ին»:
Սիսակ Գաբրիելյանը համոզված է, որ նախագիծը նաեւ գովազդատուներին է պաշտպանելու, որովհետեւ այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ գումար են վճարել իրենց գովազդի համար, հաշվի առնելով, որ մի քանի հեռուստաընկերություններ հրապարակել էին միջազգային աուդիտը, չափիչ տվյալները, ըստ էության չեն համապատասխանել: Գովազդային գումարները շատ անարդարացի են բաշխվել, իսկ հեռուստաընկերությունները շատ լավ հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)