Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել. ԱԳՆ
 |azatutyun.am|
12:29 - 24 հոկտեմբերի, 2023

Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանում երեկ տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում, «ինչը սովորական է նման հարթակների համար», «Ազատությանը» փոխանցում են Հայաստանի ԱԳՆ -ից:

Արտգործնախարարությունից ավելի վաղ ասել էին, որ հանդիպում որպես այդպիսին նախատեսված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Իրանի արտգործնախարարին, գրել էին, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել զրույց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել