«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին  |hetq.am|
18:18 - 25 հոկտեմբերի, 2023

«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին |hetq.am|

hetq.am: Պատգամավոր Լիլիթ Գալստյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքին, քանի որ հարյուրավոր աղավաղումներ, աղճատումներ և պատմական խեղաթյուրումներ կան: 

Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ բարեփոխումների սկսվելուց ի վեր աղմուկը չի դադարում, որոշ դեպքերում՝ ուղղորդված և թիրախավրված:

«Համակերպվել այն աղմուկի հետ, որ կա»,-ասաց նախարարը:

Պատգամավորը մի քանի դիտարկում արեց, որով դասագրքում կասկածի տակ է դրվում պատմական հայրենիքը, որոշ տեղանուններ գրված են թուրքական տերմինաբանությամբ և այլն:

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելու: Քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել