Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան
23:14 - 28 հոկտեմբերի, 2023

Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ եւ հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նրա խոսքով ինքը առաջարկել է, որ դեմ չէ, թող Բաբայանը ներկայացնի իր ծրագիրը, եւ եթե այն իրենց համար ընդունելի է, ինքը պատրաստ է գնալ նաեւ այդ քայլերին:

«Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն, եւ ինքը իրականացնի մնացած գործընթացները: Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ եւ փորձել ճշտել, թե կա՞ Արցախում ուրիշ թեկնածու, ում հետ պատրաստ են բանակցել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան։ Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր, եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ», - ասաց Սամվել Շահրամանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել