Հնդկաստանի հետ կլինեն նոր զարգացման ուղություններ․ ՀՀ ԱԳ նախարար |armtimes.com|
12:21 - 03 նոյեմբերի, 2023

Հնդկաստանի հետ կլինեն նոր զարգացման ուղություններ․ ՀՀ ԱԳ նախարար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ իրականացվող  «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue»)  ամենամյա ծրագրի մասին։

Ըստ նրա՝ նախատեսվում է կազմակերպել Երևանում 2024 թվականի սեպտեմբերին համանուն միջազգային համաժողով։
«Հնդկաստանի հետ մեր հարաբերություններիր զարգացումը հրապարակային է։ Կլինեն նոր ուղղություններ, նոր ծրագրեր, որոնց մասին ստացվելու դեպքում կհայտնենք։ Սա մեծ հնարավորություն կտա մեզ և՛ զարգացնելու մեր հարաբերությունները, և՛ ունենալու այլ հյուրեր, և՛, առհասարակ, Հայաստանը միջազգային քաղաքական, գիտական, նորարական լույսի ներքո ներկայացնելու»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել