Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա |tert.am|
09:26 - 06 նոյեմբերի, 2023

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ինչպես հաղորդում է թուրքական Անադոլուգործակալությունը, Բլինկենի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 23։58-ին։

Այսօր՝ նոյեմբերի 6-ին նախատեսվում են պաշտոնական բանակցություններ Բլինքենի ու Ֆիդանի միջև, որոնց ընթացքում քննարկվելու են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք խնդիրներ ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել