factor.am: Հայաստանի գլխավոր դատախազությունը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Factor․am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազի աշխատակազմից։
Հիշեցնենք` Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 8-ին նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին։ Նա խնդրել էր սոցցանցերի այն հրապարակումները, ըստ որոնց, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիոն չարաշահումներ են կատարել, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի նոյեմբերի 8-ի հայտարարության՝ Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
comment.count (0)