tert.am: Ինձ համար Արցախի էջը փակված չէ, թեև շատերն ասում են, որ Արցախն այլևս չկա, բայց չպետք է այդպես մտածենք։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ըստ նրա՝ պետք է Արցախ վերադառնալու պատուհուն բացել, որի համար կարևոր է սուբյեկտայնության պահպանումը։
«Այդ գործառույթն իշխանությանն է: Արցախի քաղաքացիների, այդ պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձևակերպվի։ Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։ Այս ամեն ինչը եղավ պատերազմի արդյունքից հետո, ինչպես նաև սխալ որոշումների հետևանքով»,- նշեց Քոչարյանը։
Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն է Արցախի հարցի առաջին ու հիմնական պատասխանատուն։
comment.count (0)