Արմեն Ղազարյանը՝ ԼՂ բնակիչներին ճամփորդական անձնագրեր տալու մասով ՄԻԵԴ-ի վճռի մասին
 |1lurer.am|
13:13 - 14 նոյեմբերի, 2023

Արմեն Ղազարյանը՝ ԼՂ բնակիչներին ճամփորդական անձնագրեր տալու մասով ՄԻԵԴ-ի վճռի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին խնդրեց պարզաբանում տալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ճամփորդական անձնագրեր տալու գործընթացի մասին:

«Ինչի՞ մասին է խոսքը, ու կխնդրեմ հատկապես ընդգծել՝ երբ և որ Կառավարության կողմից է եղել հայտնի համաձայնագիրը, որով ԼՂ քաղաքացիներին տրվել են ճամփորդական անձնագրեր»,- հարցրեց Հասմիկ Հակոբյանը:

Արմեն Ղազարյանը նախ ընդգծեց՝ ԼՂ-ի բնակիչները ճամփորդական անձնագրեր են ստացել առաջին հերթին իրենց ազատ տեղաշարժի իրավունքն ազատ իրացնելու համար:

«Կարող եք նայել ՄԻԵԴ-ի՝ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ վերաբերելի մասով ուղղակիորեն մեջբերվում է 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագիրը ՀՀ-ի և ԼՂ-ի միջև, որում նշվում է, որ ՀՀ-ն տրամադրում է իր անձնագրերը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիական հավաստում»,- պարզաբանեց Արմեն Ղազարյանը:

Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ նույն դատավարության շրջանակում Հայաստանը հատուկ կարծիք է ներկայացրել, ապա խնդրեց տեղեկացնել, թե ՀՀ որ կառավարության կողմից է ստորագրվել այդ համաձայնագիրը:

«2015 թվականին է վճիռը տրամադրվել, մի այլ մասով էլ 2017 թվականին է վճիռը տրվել: Երկու մասով է վճիռը տվել ՄԻԵԴ-ը, ըստ այդմ՝ այդ ժամանակահատվածում»,- մանրամասնեց Արմեն Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել