Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
 |tert.am|
13:57 - 17 նոյեմբերի, 2023

Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Հայաստանը ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումների կիզակետում է այս պահին:

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ դրանում իր գործուն ազդեցությունն ունի հայաստանյան իշխանությունը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր կենտրոնների համար դիտարկվում է որպես «պալիգոն»։

«Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Նա նաև նշեց, որ ակնհայտորեն Ադրբեջանն այսօր տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ:

«Վերջին շրջանում ակտիվ խոսում են 8 գյուղերի պահանջների մասին ու, միգուցե, Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ չէ»,- նշեց Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել