Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |hetq.am|
15:26 - 18 նոյեմբերի, 2023

Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |hetq.am|

hetq.am: Բաց սահմաններ, ապաշրջափակված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր. սրանք այն պայմաններն են, որոնք, ըստ ՀՀ կառավարության, անհրաժեշտ են մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նախագիծը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը կամ գոյություն ունեցողների որակի բարելավմանը: Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։

Կառավարությունն ասում է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը՝ վերականգնելով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղային չորս հատվածները, ինչը նոր կապեր կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների միջև։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել