Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ավարտվեց Մանկական Եվրատեսիլ 2023-ը։
Հայաստանը ներկայացնող «Yan girls» խումբը Do it my way երգով գրավեց 3-րդ հորիզոնականը՝ 180 միավորով։ Միայն պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով աղջիկները 2-րդ հորիզոնականում էին։
Ֆրանսիան ներկայացնող Զոի Քլոոզուրը գրավեց առաջին տեղը՝ 228 միավորով։ Երկրորդ տեղում Իսպանիան ներկայացնող Սանդրա Վալերոն էր։
Նախորդ տարի, երբ մանկական երաժշտական մրցույթը անցկացվում էր Երևանում, դարձյալ հաղթող էր ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Լիսանդրոն։ Հայաստանը ներկայացնող Նարեն գրավել էր երկրորդ պատվավոր տեղը։
comment.count (0)