tert.am: Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության, Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների, «Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտների», ինչպես նաև Արցախում «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո տարվող աշխատանքների մասին։
Բայրամովը նաև հայտարարել է, թե «Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»։
comment.count (0)