Եթե պայմանագրում ներառում ենք հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառեք նաեւ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը․ Ալիեւ
12:46 - 09 դեկտեմբերի, 2023

Եթե պայմանագրում ներառում ենք հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառեք նաեւ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը․ Ալիեւ

«Եվրոնյուզին» տված հարցազրույցում Ալիեւը կարծիք է հայտնել, թե «խաղաղությանն այլընտրանք չկա»․
 
«Եթե խաղաղության համաձայնագիր չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը պաշտպանված լինի ցանկացած ռիսկից։ Եւ, իհարկե, մենք ուզու ենք, որ Հայաստանը եւ այսօր, եւ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունն ու ամբողջությամբ հրաժարվի ցանկացած տարածքային պահանջից Ադրբեջանի հանդեպ»,- ասել է Ալիեւը։
 
Ադրբեջանի նախագահն աել է, որ իրենք մշակել են հինգ հիմնական սկզբունք, որոնք պետք է դրվեն խաղաղության համաձայնագրի հիմքում․
 
«[Հինգ սկզբունքներն են]․ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ուժի չկիրառում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, երկու երկրների միջեւ կոմունիկացիաների բացում, հարաբերությունների կարգավորում եւ մի շարք այլ կարեւոր գործոններ։ Դրանք բոլորը հիմնված են միջազգային իրավունքի վրա։
 
Համարյա երեք տարի ընթացող բանակցային գործընթացում ՀՀայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ներառել Ղարաբաղի հայ փոքրամասնության հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ դա մեր ներքին գործն է։ Եւ եթե նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառեք նաեւ 30 տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը այդ երկրում։ Իսկ ադրբեջանցիները Հայաստանում եղել են ավելի շատ, քան հայերը՝ Ադրբեջանում՝ համարյա 300 հազար մարդ։
 
Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է լինի փոխադարձ։ Կամ մենք ներառում ենք ազգային փոքրամասնությունների, նրանց իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ այդ երկու հարցերը, այդ թվում ոչ միայն հայերի վերադարձը Ադրբեջան, այլ նաեւ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Եւ կարեւոր չէ, որ ադրբեջանցիները վտարվել են 30 տարի առաջ, իսկ հայերը որոշել են հեռանալ երկու ամիս առաջ։ Հարցն այն է, որ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ, հակառակ դեպքում մենք չենք մեկնաբանի այդ հարցը մեր խաղաղության համաձայնագրում։
 
Մինչ օրս Հայաստանից մենք չենք ստացել ինչ-որ հստակ բացատրություն այս հարցի վերաբերյալ։ Եթե Հայաստանը համաձայնի նույն ձեւակերպումը կիրառել երկու ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, կամ եթե այդ հարցն ընդհանրապես չներառվի, ապա խաղաղության կհասնենք։ Որովհետեւ դա եղել է Հայաստանի համար գլխավոր խոչընդոտը մեզ հետ բանակցություններում։ Այնպես որ տեսնենք՝ ինչ կլինի։ Եւ, անկեղծ ասած, տրամաբանորեն ես չեմ տեսնում լուրջ խոչընդոտներ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Ալիեւը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել