Երևանն ու Բաքուն պետք է որոշեն խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները․ Զախարովա |azatutyun.am|
09:44 - 13 դեկտեմբերի, 2023

Երևանն ու Բաքուն պետք է որոշեն խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները պետք է որոշեն իրենք կողմերը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ընդգծելով, որ Մոսկվան ողջունել է Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը՝ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, ողջունել է համաձայնագրերը ռազմագերիների փոխանակման վերաբերյալ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ Զախարովան շեշտել է՝ սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է հաշտության լրացուցիչ հնարավորություններ, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականներին կնքած համաձայնագրերի։

«Մոսկվան պատրաստ է աջակցելու գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում կայուն խաղաղության համար», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել