ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հեշտ գործընթացներ չեն տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։
«Մենք չէ, որ լքել ենք Ղարաբաղը։ Հենց Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Մենք տեղեկացված չէինք, որ նման որոշում է նախապատրաստվում։ Սա փաստի հաստատում է, որն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց եղել է․․․», - ասել է Պուտինը ասուլիսում։
ՌԴ նախագահը անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին՝ կարծիք հայտնելով, որ դա Հայաստանի շահերից չի բխի։
«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ասել է ՌԴ նախագահը։
Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա դա, Պուտինի կարծիքով, «կապված է հայաստանյան գործընթացների հետ և կապված չէ աշխատանքը շարունակելու ցանկության կամ դրա բացակայության հետ»։
comment.count (0)