Գյումրի քաղաքում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ քաղաքական ժողովը: Այդ մասին տեղեկացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում:
«Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։
Կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։
Կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»,- նշված է գրառման մեջ։
comment.count (0)