factor.am: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կխնդրեի ձեզ փոխանցել իմ ջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,- ասել է ՌԴ նախագահը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Պուտինը հիշեցրել է, որ հունվարի 1-ին կազմակերպության նախագահությունն անցնում է Ռուսաստանին, հավելել, որ նախատեսվում է շարունակել և զարգացնել արվեստի, կրթության և գիտության տարբեր ոլորտներում համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան։ Բացի այդ, կառույցում նախագահության ընթացքում Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի ռուսաց լեզվի պահպանման խնդրին։
comment.count (0)