ՀՀ-ում ԵՄ դիտորդների թվի ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերահսկելու համար. առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր
 |tert.am|
21:19 - 18 դեկտեմբերի, 2023

ՀՀ-ում ԵՄ դիտորդների թվի ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերահսկելու համար. առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր |tert.am|

tert.am: 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել մեծացնե Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական ներուժը հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում առաքելության գործունեության գոյություն ունեցող գոտու սահմաններում՝ իր ներկայությունը 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություն իրականացնել տեղում:

Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտության հետևանքով տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը»,-ասել է Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Առաքելության առջև խնդիր է դրված դիտարկել իրավիճակը տեղերում և զեկուցել դրա մասին, նպաստել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը և նպաստել ԵՄ բարձր մակարդակի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և դրանց կարգավորմանը:

Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջատար օպերատիվ բազաներից:

Սա ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ողջ սահմանը:

Առաքելության ուժեղացումը թույլ կտա նրանց ավելի շատ պարեկներ իրականացնել»,-ասել է Մարկուս Ռիտերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել