Դա անընդունելի է. Վաշինգտոնի արձագանքը Ադրբեջանում վերջին շրջանի ձերբակալությունների շարքին
 |azatutyun.am|
21:05 - 19 դեկտեմբերի, 2023

Դա անընդունելի է. Վաշինգտոնի արձագանքը Ադրբեջանում վերջին շրջանի ձերբակալությունների շարքին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, ամենօրյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանում վերջին շրջանում լրագրողների, ընդդիմադիր գործիչների ու քաղհասարակության ակտիվիստների ձերբակալությունների շարքին, ասել է, որ այդ միտումը «խորապես անհանգստացնում է»։ Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել անարդարացի ձերբակալվածներին։

Նախագահական ընտրությունների նախաշեմին շինծու մեղադրանքներով ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնք քննադատում էին իշխանությանը և կառավարությանը, նշում է «Թուրան» գործակալությունը։

«Միայն վերջին ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի քննադատողներ են ձերբակալվել։ Դա անընդունելի է»,- հայտարարել է Միլլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել