Իսրայելը չի ​​հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման առանց Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու. Բլինկեն
 |tert.am|
12:45 - 10 հունվարի, 2024

Իսրայելը չի ​​հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման առանց Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու. Բլինկեն |tert.am|

tert.am: Իսրայելը չի հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման՝ առանց պաղեստինյան պետության ստեղծմանն աջակցելու, Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները համակարծիք են, որ խաղաղությունը կարող է գալ միայն ինտեգրված, տարածաշրջանային մոտեցման միջոցով, որը ներառում է ճանապարհ դեպի պաղեստինյան պետություն:

«Այս նպատակին հասնելու համար Իսրայելը պետք է գործընկեր լինի պաղեստինյան առաջնորդների համար, որոնք պատրաստ են առաջնորդել իրենց ժողովրդին Իսրայելի հետ որպես հարևաններ խաղաղության մեջ կողք կողքի ապրելու համար: Իսրայելը պետք է դադարեցնի ձեռնարկել քայլեր, որոնք խաթարում են պաղեստինցիների՝ արդյունավետ կառավարելու կարողությունը», - ասել է Բլինկենը:

Նա նշել է, որ Պաղեստինի ինքնավարությունը նույնպես պետք է «բարեփոխի ինքն իրեն՝ բարելավելու իր կառավարումը», և որ ինքը չորեքշաբթի կբարձրացնի այդ հարցերը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:

«Եթե Իսրայելը ցանկանում է, որ իր արաբ հարևանները կոշտ որոշումներ կայացնեն, որոնք անհրաժեշտ են իր կայուն անվտանգությունն ապահովելու համար, Իսրայելի առաջնորդները ևս ստիպված կլինեն իրենք ծանր որոշումներ կայացնել», - ասել է Բլինկենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել