Թուրքիայում հուսով են, որ Թրամփը կպահի տարածաշրջանում կոնֆլիկտների դադարեցման իր խոստումը
 |hetq.am|
20:35 - 16 նոյեմբերի, 2024

Թուրքիայում հուսով են, որ Թրամփը կպահի տարածաշրջանում կոնֆլիկտների դադարեցման իր խոստումը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր նախընտրական խոստումները, այդ թվում՝ չբորբոքել նոր հակամարտություններ և ավարտին հասցնել շարունակվողները: Այդ մասին նա հայտնել է A Haber-ի եթերում։

«Այն ժամանակ, երբ դեմոկրատներն էին իշխանության, մենք դարձանք Գազայում իսրայելական ցեղասպանության վկաներ։ Մենք ենթադրում ենք, որ հանրապետականների կառավարման շրջանում ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի հարցում վերջինիս համար որոշ բացասական իրադարձություններ տեղի կունենան։ Մենք հույս ունենք, որ պարոն Թրամփը կկատարի իր խոստումը, որն ամերիկյան ժողովրդին և համաշխարհային հանրությանը տրվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- հայտարարել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ չի սկսի նոր պատերազմներ ու դրանք կկանխարգելի։ «Հուսով ենք, որ նա առանձնահատուկ ուշադրություն կդարձնի պաղեստինյան խնդրին։  Եթե նա մտածի միայն Ուկրաինայի պատերազմի մասին և մոռանա պաղեստինյան հարցը, ապա տարածաշրջանում այլ բարդություններ կառաջանան։ Հատկապես մեծ վնասներ կկրեն Պաղեստինի հարևան երկրները»,- հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել