Միացյալ Նահանգները նոր հարված է հասցրել Եմենին․ Պենտագոն |tert.am|
12:45 - 13 հունվարի, 2024

Միացյալ Նահանգները նոր հարված է հասցրել Եմենին․ Պենտագոն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնում է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:

«Հունվարի 13-ին՝ Սանայի ժամանակով 03:45-ին (Երևանի ժամանակով՝ 04:45) ԱՄՆ ուժերը հարված են հասցրել Եմենում հուսիների ռադարային կայանքին», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հարվածն իրականացվել է ամերիկյան ականակիր «Tomahawk» հրթիռով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով: 

Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել