Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռնային շրջաններում։
Ինչպես հայտնել են Ռոսավիացիայից, Աֆղանստանում կորած Falcon 10 ինքնաթիռը նախօրեին դադարել է կապի դուրս գալ և անհետացել ռադարների էկրաններից:
«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևորներ»,- հավելել են գերատեսչությունում:
Օդանավն իրականացնում էր չարտերային չվերթ Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ- Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով։
Աֆղանստանում մասնավոր ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը, նախնական տվյալներով՝ երկու շարժիչների խափանումը։
comment.count (0)