Դոնեցկի շուկային Ուկրաինայի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի |tert.am|
15:44 - 21 հունվարի, 2024

Դոնեցկի շուկային Ուկրաինայի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը 18-ից հասել է 25-ի, վիրավորվել է 10 տեղի բնակիչ, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտնել էր 13 զոհի մասին:

«Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ 10 մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի, երբ մարդաշատ էր»,- ասել է Պուշիլինը։

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել