Իրանի արտգործնախարարը Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները ռազմավարական սխալ է անվանել
 |news.am|
09:59 - 24 հունվարի, 2024

Իրանի արտգործնախարարը Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները ռազմավարական սխալ է անվանել |news.am|

news.am: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, որոշելով հարվածել Եմենում հութիների թիրախներին, թույլ տվեցին ռազմավարական սխալ, ինչը հանգեցրեց տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու ռիսկին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի հարցով բաց բանավեճում։

«Միացյալ Նահանգները, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, ռազմավարական սխալ թույլ տվեցին, երբ ռազմական հարձակում գործեցին Եմենի վրա՝ վտանգելով ավելի լայն հակամարտություն տարածաշրջանում:

Մենք բոլորս հավատում ենք, որ ծովային անվտանգությունը կարևոր է համաշխարհային առևտրի համար: Միևնույն ժամանակ, անվտանգությունը փոխկապակցված հայեցակարգ է, և զարգացումներն ապացուցում են, որ Գազայում ցեղասպանության կասեցումը առանցքային է տարածաշրջանում կայունության վերականգնման համար»,- ասել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել