«Հանրայն Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․
«Հաշվի առնելով վերջին շրջանում կուսակցության ներսում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները, այդ թվում հիմնադիր անդամների շրջանում մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունները, ինչը ըստ էության հանգեցրեց կուսակցություն պառակտմանը, ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը այս հարցում:
Նախ նշեմ, որ «Հանրային ձայն» խմբակցությունը ձևավորվել է «Հանրային ձայն» կուսակցության Երևանի ավագանու 2023թ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում երևանցիների կողմից ստացած ձայների շնորհիվ և անկախ ամեն ինչից, խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքը նույն տեմպով։
Ես՝ Վահան Ավագյանս, հայտարարում եմ, որ լքում եմ «Հանրային ձայն» կուսակցության շարքերը, չցանկանալով այլևս որևէ կերպ կապ ունենալ վերոնշյալ կուսակացության հետ:
Իրականում այս հայտարարությունը պետք է լիներ առանց երկար պարզաբանումների, որովհետև կարծում եմ, որ դիրքորոշումս արդեն իսկ պարզ էր բոլորին, բայց ելնելով երեկվա, մեղմ ասած, դեզինֆորմացիայից, որը հնչեց Նոյան Տապան ծրագրի շրջանակներում «Հանրային ձայն» կուսակցության մյուս փոխնախագահի կողմից, ամեն դեպքում կխոսեմ:
Կարեն Եմենջյան, կարծում եմ այն ամենը ինչ երեկ հնչեց, պարզապես ինֆորմացիայի պակաս էր, քանի որ մայիս ամսից Ձեր իսկ հայտարարությամբ և դիմումով, Վարդան Ղուկասյանի հետ խոսելուց հետո հրաժարվեցիք կուսակցության աշխատանքներից և հետագայում Ձեր առնչությունը կուսակցության հետ կայանում էր զուտ գրասենյակի վերանորոգման աշխատանքների վերահսկման մեջ: Այն ամենը ինչ երեկ ասվեց պարզապես մոլորություն էր, քանի որ հարցազրույցին պատրաստվելուց առաջ Ձեզ տրվել էր ինֆորմացիա, որին մինչ այդ ծանոթ չէիք և հավանաբար հավատացել էիք, որ հենց այդպես էլ եղել է: Ինչևէ, պատրաստ եմ բացել Ձեր աչքերը, եթե իրականությունը Ձեզ հետաքրքրում է»,- նշված է հայտարարության մեջ։
comment.count (0)