tert.am: Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը։
ԵԽԽՎ-ն այսօր պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների (հավատարմագրերի) ճանաչումից։ ԵԽԽՎ-ն այս սադրիչ հարձակումը պատճառաբանում է նրանով, որ իրենց դիտորդները չեն հրավիրվել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։
Իրականում ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին ինքնիշխանության վերականգնումից հետո։ Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ,- ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։
comment.count (0)