armeniasputnik.am: Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով չհարձակման մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Երևանի առաջարկը:
«Սա Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանքը չունեցող ճանապարհային քարտեզ է և ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մի շարք կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկություններում որոշակի հետընթաց կա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինչ-ինչ պատճառներով փակուղի մտնի:
comment.count (0)