ՌԴ-ն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

 |factor.am|
19:42 - 31 հունվարի, 2024

ՌԴ-ն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով |factor.am|

factor.am: ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին։  Ըստ ռուսական կողմի՝ վերադարձվել է 195 ռազմագերի։ «Փոխարենը  Ուկրաինայի զինված ուժերին ուղիղ 195 ռազմագերի է փոխանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե որտեղ և ինչպես է տեղի ունեցել փոխանակումը։ Միայն նշվում է, որ գերիները ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա՝ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։

Ուշագրավ է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել  է 207 ռազմագերու վերադարձի մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել