hetq.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը՝ չսպասելով այդ հարցի շուրջ իսրայելա-պաղեստինյան բանակցությունների արդյունքին: Բրիտանացի նախարարի խոսքերը մեջբերել է Sky News-ը։
«Մենք միշտ ասել ենք, որ հավատում ենք երկու պետությունների գոյության վերաբերյալ որոշմանը՝ անվտանգ Իսրայել իր սահմանների ներսում և անվտանգ և կայուն Պաղեստին իր սահմանների ներսում <...> Մեծ Բրիտանիան, այլ երկրների հետ միասին, կճանաչեր Պաղեստինը որպես պետություն և կճանաչեր Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին»,- հայտարարել է Քեմերոնը։
Մինչ այդ Քեմերոնն ընդգծել էր, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Իսրայելին հոկտեմբերի 7-ին Հրեական պետության տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով: Նա նաև կարևորել էր հումանիտար հրադադարի շուրջ երկխոսությունը:
«Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները պատանդներին փրկելու ու այդ անկլավ օգնություն հասցնելու համար»,- հավելել էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։
Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հայտարարել էր, որ Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների թիվը չափազանց մեծ է։
comment.count (0)