Պուտինը շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |azatutyun.am|
13:20 - 08 փետրվարի, 2024

Պուտինը շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Պետության ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև ռազմավարական և դաշնակցայի հարաբերությունները հետայսու էլ կզարգանան տարբեր ոլորտներում, քննարկել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել