Բելգորոդի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
 |shantnews.am|
22:09 - 15 փետրվարի, 2024

Բելգորոդի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է |shantnews.am|

shantnews.am: Բելգորոդի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 18 մարդ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Օպերատիվ տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել