Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան
16:14 - 21 փետրվարի, 2024

Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան

Ներքին հանդում վերջին միջադեպը, որ եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի․ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Զախարովայի պնդմանը, թե ի տարբերություն ԵՄ դիտորդների, ՀԱՊԿ-ը կարող է տարածաշրջանում կայունություն ապահովել։

«Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել