Ռուսաստանի վարչապետը աշխատանքային այցով Ադրբեջանում է
10:25 - 05 մարտի, 2024

Ռուսաստանի վարչապետը աշխատանքային այցով Ադրբեջանում է

Այսօր մեկնարկում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի երկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկատվության՝ այցի շրջանակում տեղի կունենան հանդիպումներ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Նախատեսվում է, որ բանակցությունների ժամանակ կքննարկվեն ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետ կապված մի շարք թեմաներ։ Կշեշտադրվի մասնավորապես էներգետիկ,  տրանսպորտային, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ որոլտներում համատեղ աշխատանքների խթանումը։

Սպասվում է, որ հանդիպումների և բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել