«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով
 |azatutyun.am|
22:39 - 05 մարտի, 2024

«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը» սպառնալիք է խաղաղության գործընթացի համար, իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հանդիպման մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, իրանական կողմը հաղորդագրությամբ հանդես չի եկել։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ջեյհուն Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ասել է, թե «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը» ևս վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ռազմականացման պնդմանն ի պատասխան՝ Անթալիայի ֆորումին ասել էր, որ Հայաստանը դա չի անում, այլ պարզապես պաշտպանում է իրեն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ անվտանգության առումով անհանգստություն կա Ադրբեջանի պատճառով:

«Մենք ագրեսիվ վարքագիծ կամ նման մոտիվացիա չունենք մեր հարևանների նկատմամբ, հարգում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, միաժամանակ մենք իրավունք ունենք կառուցել մեր պաշտպանությունը», - ասել էր նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը գնել ու գնում է զենք տարբեր երկրներից։

Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն ձեռք է բերում ոչ միայն պաշտպանական սպառազինություն, հավելել էր Ռուբինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել