ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին և ցանկացել է հստակություն մտցնել այդ հարցում. նշված հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմանը։
comment.count (0)