Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու
 |azatutyun.am|
13:30 - 04 ապրիլի, 2024

Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերելն այսօր որևէ օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը»,- այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Անկարան մասնավորապես Փարիզին բազմիցս հորդորել է հրաժարվել «Հայաստանին այլ միջոցներով աջակցությունից»։

«Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հրաժարվեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից։ Նրանք թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք չի լինի միայնակ»,- հայտարարել է Թուրքիայի իշխող մեծամասնության ներկայացուցիչը։

Չավուշօղլուի այցը Բաքու հաջորդում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության այցին։ Նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով թուրք պաշտոնյաներին, «ընդգծել է , որ Ադրբեջանում լուրջ քայլեր են ձեռնարկվում պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», «այդ տեսանկյունից թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակության այցն Ադրբեջան լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության հեռանկարները քննարկելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել