Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|
20:57 - 04 ապրիլի, 2024

Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

tert.am: Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։

Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարութունը։

«Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։

«Այդ նախաձեռնությունը, որից դուրս է մղված Ադրբեջանը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։

Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել