tert.am: ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով մեծացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում։
Սա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և համահունչ է Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ուղերձում։
comment.count (0)