Բայդենը եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա
 |tert.am|
13:09 - 05 հունիսի, 2024

Բայդենը եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա՝ նշելու Նորմանդիայում դաշնակցային ուժերի վայրէջքի 80-ամյակը, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզի «Օռլի» օդանավակայանում, հաղորդում է Agence France-Presse-ը:

«ԱՄՆ նախագահը վայրէջք է կատարել Փարիզի մերձակայքում գտնվող «Օռլի» օդանավակայանում: Այնտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Բայդենը կմասնակցի Նորմանդիայում դաշնակից զորքերի վայրէջքի կապակցությամբ հոբելյանական միջոցառումներին և երկկողմ բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և կլիմայի վերաբերյալ:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի զորքերի վայրէջքը Նորմանդիայում տեղի է ունեցել 1944 թվականի հունիսի 6-ին։ Դաշնակիցների կողմից գործողությանը մասնակցել է 156,000 մարդ, ընդհանուր կորուստները կազմել են մոտ 10,000 մարդ, որոնցից 2,500-ը՝ ամերիկացի զինվորներ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել