Բայրամովը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունն «անընդունելի» է անվանել |factor.am|
16:09 - 05 հունիսի, 2024

Բայրամովը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունն «անընդունելի» է անվանել |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն «անընդունելի» է անվանել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ նախօրեին արած հայտարարությունը։

Բայրամովն ասել է, թե, իբր, «Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ»։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է: Մենք հասկանում ենք, որ դա կարող է տարակուսանք առաջացնել մեր արտաքին գործընկերների մոտ: Մենք դա համարում ենք բացարձակապես անընդունելի և այդ մասին տեղեկացնում ենք մեր մյուս գործընկերներին»,- ասել է Բայրամովը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։ Նա նշել է, թե, իբր, «Ադրբեջանի սահմանադրությունում որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի  նկատմամբ տարածքային պահանջներ չկան»։

Նախօրեին Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության  մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ «Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, այդպիսի բան չկա»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել