Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը ժամանել է Շվեյցարիա, որտեղ հաջորդ օրը մեկնարկելու է Ուկրաինայի խաղաղության միջազգային համաժողովը։
«Երկու օր ակտիվ աշխատանք կլինի աշխարհի բոլոր մասերի երկրների, տարբեր ազգերի հետ, որոնք միավորված են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն բերելու ընդհանուր նպատակի շուրջ», - գրել է նա X սոցցանցում։
Ավելի վաղ azatutyun.am-ը հայտնել էր, որ Իտալիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։
«Մենք բարձր ենք գնահատում Վատիկանի մասնակցությունը գագաթնաժողովին և ջանքերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը, մասնավորապես Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում»,- գրել է Զելենսկին Telegram-ում։
comment.count (0)